Այսօր՝ փետրվարի 24-ին, կկայանա Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու «ՌԲ Լայպցիգը»։ Թիմերը կխաղան Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում (Բավարիա): Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: «Չեմպիոնշիփ»-ը կանցկացնի հանդիպման առցանց տեքստային հեռարձակում:
Մեկնարկային կազմերը՝
«Բավարիա». Նոյեր, դե Լիխտ, Դիեր, Գերեյրո, Կիմմիխ, Պավլովիչ, Գորեցկա, Մուսիալա, Մյուլեր, Զեյն, Քեյն:
«ՌԲ Լայպցիգ». Բլասվիչ, Հենրիխս, Սիմական, Օրբան, Ռաում, Շլագեր, Այդարա, Սիմոնս, Օլմո, Շեսկո, Օփենդա:
Ներկայում գերմանական Բունդեսլիգայում անցկացրած 22 խաղից հետո Մյունխենի «Բավարիան» 50 միավորով երկրորդ տեղում է։ «ՌԲ Լայպցիգը» նույնքան խաղից հետո 40 միավորով հինգերորդ տեղում է։ Գերմանիայի առաջնության առաջատարը Լևերկուզենի «Բայերն» է՝ 61 միավորով։