«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Մայնցի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1)։
«Բայերը» գերմանական թիմերի մեջ նոր ռեկորդ է սահմանել առանց պարտության անընդմեջ հանդիպումների քանակով։ Ակումբն անպարտելի է բոլոր մրցաշարերում իր վերջին 33 խաղերում:
«Ես չեմ մտածում ռեկորդների մասին, բայց երբ հասնում ենք դրանց, ես հպարտանում եմ թիմով։ Տղաները մեծ ջանքեր են գործադրում ու գիտեն իրենց պարտականությունները, նրանց հետ շատ հեշտ է աշխատեըլ։ Ես շատ բան սովորեցի նրանցից։ Մենք չենք ուզում կանգ առնել»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում «Բայերի» մամուլի ծառայությունը։
2023/24 մրցաշրջանում «Բայերը» տարել 29 հաղթանակ և 4 անգամ ոչ-ոքի խաղացել։