Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Բայերը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Մայնցին»։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Գրանիտ Ջական ու Ռոբերտ Անդրիծը, իսկ հյուրերի կազմում միակ գնդակը խփեց Դոմինիկ Կորան։
«Մայնցը» հանդիպումն ավարտեց 10 հոգով։ 80-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ հարձակվող Յեսիկ Նգանկամը։
«Բայերը» 61 միավորով զբաղեցնում է առաջին տեղը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում:
Լևերկուզենը ներկայացնող թիմը բոլոր մրցաշարերում պաշտոնական խաղերում իր անպարտելի շարքը հասցրեց 33 խաղի։ Սա ռեկորդ է Բունդեսլիգայի պատմության մեջ: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Բավարիային», որը 2019-ից 2020 թվականներին բոլոր մրցաշարերում 32 խաղ անպարտելի էր։