Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կասկածի տակ է դնում «Բավարիայի» նոր գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու տարբերակը, որը հետաքրքրված է իսպանացի մասնագետի ծառայություններով։ Այս մասին հայտնում է TZ-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալոնսոն կասկածում է, որ նման քայլը դրականորեն կանդրադառնա իր մարզչական կարիերայի վրա, քանի որ մասնագետին դուր չի գալիս այն քաոսը, որն առկա է թե՛ թիմի ներսում, թե՛ դրանից դուրս։ 42-ամյա մարզիչը չի ցանկանում մաս կազմել այն քաոսի, որը բնութագրում է «Բավարիային» վերջին մի քանի տարիների ընթացքում։
Ընդգծվում է, որ Ալոնսոյի համար կարիերան շարունակելու հնարավոր տարբերակներից է «Լիվերպուլն» է։
Իսպանացի մասնագետի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: