Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ասել է, որ ազգային հավաքականի խաղացողները միշտ պետք է երկրի շահերը վեր դասեն իրենցից։
«Կիմմիխը կխաղար աջ պաշտպան, նույնիսկ եթե Կրոսը չվերադառնար: Իհարկե, յուրաքանչյուր խաղացող ունի իր սիրելի դիրքը։ Եթե Մանուել Նոյերին հարցնեի, նա կասեր, որ ցանկանում է խաղալ կիսապաշտպանությունում, և միգուցե կարող էր դա անել։ Բայց որպես դարպասապահ նա շատ ավելի լավն է։ Ինչ եմ ուզում ասել՝ ազգային հավաքականում պետք է լինել ենթակա։ Այստեղ դուք ձեր երկրի ծառաներն եք։ Իսկ Կիմիխը հենց այդպիսի խաղացող է»,- Նագելսմանին մեջբերում է «Bayern & Germany»-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։