Մյունխենի «Բավարիան» գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելին փոխարինող նոր մարզիչ է փնտրում։
Թիմի ներկայիս մարզիչը կհեռանա թիմից 2023/2024 մրցաշրջանի ավարտին։ Todofichajes-ի տեղեկություններով, գերմանական գրանդի հետաքրքրությունների շրջանակում ներառված է պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի թեկնածությունը, ով վերջերս հեռացվել էր «Ռոմայից»:
«Յուրահատուկը» համարվում է «Բավարիան» գլխավորելու ֆավորիտներից մեկը։ Նրանից բացի դիտարկվում են նաև Զինեդին Զիդանի, Խաբի Ալոնսոյի և Ունայ Էմերիի թեկնածությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ գերմանական ակումբը հետաքրքրված է նորվեգացի Օլե Գունար Սուլշերի ծառայություններով։
Այս շաբաթ հայտարարվեց, որ Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։ Նրա գլխավորությամբ թիմը պարտվել է իր վերջին երեք հանդիպումներում։