Հայտնի է դարձել «Բայերում» Խաբի Ալոնսոյի հրաժարագնի չափը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» ցանկանում է ամռանը թիմ հրավիրել Ալոնսոյին։ Այսօր մյունխենյան ակումբը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Թոմաս Տուխելը կլքի զբաղեցրած պաշտոնը։
Լրագրող Քրիստոֆեր Միշելի խոսքերով, «Բայերի» հետ Ալոնսոյի պայմանագրով նախատեսված հրաժարագինը կազմում է 15-20 միլիոն եվրո և կարող է ակտիվացվել մայիսի վերջին։
Նշվում է, որ այս պահին «Բավարիան» Ալոնսոյի հետ կապ է հաստատել միայն նրա գործակալի միջոցով։ Իսպանացի մասնագետը կենտրոնացած է «Բայերի» հետ առաջնությունում հաղթելու վրա և ցանկանում է խուսափել սխալներից, որոնք կարող են ազդել թիմի վրա։