«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը Մյունխենի «Բավարիան» գլխավորելու թեկնածուներից մեկն է։
Ինչպես հայտնի է դարձել The Sun-ին, նորվեգացու նշանակման դեպքում գերմանական գրանդի շարքերը կարող են համալրել մի քանի ֆուտբոլիստներ, որոնց հետ նա աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում»։
Խոսքը պաշտպաններ Հարի Մագուայրի և Աարոն Վան-Բիսակայի, ինչպես նաև դարպասապահ Դավիդ դե Խեայի մասին է։
«Բավարիան» կարող է բաժանվել ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելից։ Նշվում է, որ մասնագետը կհեռացվի աշխատանքից, եթե մյունխենցիները պարտություն կրեն Բունդեսլիգայի հաջորդ տուրի «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում։