Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ինտերից» կրած պարտությունից հետո (0:1) ամփոփել է հանդիպումը.
«Մենք բավականին լավ հանդես եկանք: Մոտ էինք նրան, ինչ նախատեսում էինք անել այսօր։ Մենք պետք է արգելափակեինք այն շատ լավ գրոհները, որոնք ստեղծում էր «Ինտերը»: Ի վերջո, նրանք օգտվեցին բազմաթիվ պահերից, երբ մենք գնդակը կորցնում էինք հակագրոհների ժամանակ և գոլ խփելու լավ հնարավորություններ ստեղծում։
Մենք պետք է շարունակենք կատարելագործվել, շարունակենք հաղթել մենամարտերում, շարունակենք վազել ավելի ինտենսիվությամբ և դառնալ ավելի լավը: Եվ սա իր պտուղները կտա, վստահ եմ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում մարտի 13-ին։