63 տարեկանում մահացել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեաս Բրեմեն։
Bild-ի փոխանցմամբ՝ Բրեմեն մահացել է այս գիշեր Մյունխենում՝ սրտի կանգից։ Նրան հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Իր կարիերայի ընթացքում Բրեմեն հանդես է եկել «Կայզերսլաուտերնում», «Ինտերում», «Բավարիայում», «Սաարբրյուկենում» և «Սարագոսայում»։ Գերմանիայի հավաքականի կազմում նա 1990 թվականին դարձել աշխարհի չեմպիոն՝ հաղթական գոլի հեղինակ դառնալով Արգենտինայի դեմ եզրափակիչում (1:0)։