Գերմանական Bild հրատարակությունը ներկայացրել է, թե «Բավարիայի» ֆուտբոլիստներից ովքեր են աջակցում թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին և ովքեր են դեմ մյունխենյան ակումբի ղեկին գերմանացի մասնագետի ներկայությանը։
Տուխելին աջակցող ֆուտբոլիստներն են՝ Մանուել Նոյերը, Ռաֆայել Գերեյրոն, Ջամալ Մուսիալան, Լերոյ Սանեն, Հարի Քեյնը և Էրիկ Դայերը:
Տուխելի՝ ակումբում լինելուն դեմ են Ջոշուա Կիմմիխը, Լեոն Գորեցկան, Թոմաս Մյուլերը, Մաթիյս դե Լիխտը, Մատիս Թելլը, Սերժ Գնաբրին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Բավարիան» կարող է հեռացնել Տուխելին և նրա փոխարեն նշանակել «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանին կամ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Օլե Գունար Սուլշերին։