ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Պետեր Բոսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ սպասվող խաղի մասին։
««Բորուսիան» գիտի, թե ինչպես խաղալ հակագրոհների վրա և ունի խաղացողներ լավ դիրքային խաղի համար: Բակայոկոն երեկ մարզվել է թիմի հետ, ուստի ճիշտ ուղու վրա է։ Հուսով եմ, որ երկրպագուները կաջակցեն թիմին առաջին րոպեներից։ «Բորուսիայում» գրեթե ոչ ոք չի մնացել, ում հետ ես աշխատել եմ։ Բայց ես անհամբեր սպասում եմ Յուլիան Բրանդտին տեսնելուն։ Ես նրան ճանաչում եմ «Բայերից»: Նա շատ լավ խաղացող է։ Հուսով եմ, որ նա չի խաղա մեր դեմ»,- Բոսի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՊՍՎ-«Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։