Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ ՊՍՎ-ի դեմ սպասվող առաջին խաղի մասին։
«Խմբային փուլի բոլոր հանդիպումներում մենք լավ տեսք ունեինք։ Ես պարզապես փորձում եմ անել ամեն ինչ՝ իմ թիմին օգնելու համար։ Հիանալի է, որ Միլանում կարողացա հետ մղել 11 մետրանոցը։ Մենք շատ մոտիվացված ենք և անհամբեր սպասում ենք այս խաղին»,- Կոբելի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՊՍՎ-«Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։