Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ ՊՍՎ-ի դեմ սպասվող առաջին խաղի մասին։
«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում ՊՍՎ-ին: Նրանք շատ արագ, ուժեղ ֆուտբոլիստներ ունեն, որոնք շանսեր են ստեղծում: Այս ամենն ունենալու համար պետք է լավ ծրագիր, լավ խաղացողներ և ինքնավստահություն, և նրանք ունեն այդ ամենը: Ես հիմնականում լավատես եմ։ Հաջողության հասնելու համար մեզ պետք է և՛ տիրել նախաձեռնությանը, և՛ օգտվել հակագրոհներից: Լավագույն 16 թիմերի թվում լինելը հաճելի է, բայց մենք այստեղ ենք մի պատճառով: Մենք այստեղ ենք հաջորդ փուլ դուրս գալու համար»,- Թերզիչի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՊՍՎ-«Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 20-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։