«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխըը կարող է դառնալ ՊՍԺ-ի խաղացող, հայտնում է լրագրող Էքրեմ Կոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները դիտարկում են 29-ամյա գերմանացու հետ պայմանագիր կնքելու տարբերակը 2024 թվականի ամռանը։
Փետրվարի 19-ին Bild-ը հայտնել էր, որ Կիմիխը մտածում է մյունխենյան ակումբից հեռանալու մասին, քանի որ նախկինում եղել է առանցքային խաղացող, սակայն այժմ կորցրել է այդ կարգավիճակը։
Գերմանացին Բունդեսլիգայի 22-րդ տուրի «Բոխումի» հետ խաղում (2:3) փոխարինվելուց հետո վիճաբանել է Թոմաս Տուխելի օգնական Զոլտ Լյովի հետ։ Այս միջադեպն ազդել է Կիմիխի և Տուխելի հարաբերությունների վրա։
Կիմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 26 հանդիպում, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։