Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Թոմաս Տուխելի թիմի վերջին անհաջող արդյունքները։ Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում պարտվելով «Բոխումին» (2:3)՝ «Բավարիան» 2019 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ պարտություն կրեց Բունդեսլիգայում երկրորդ անընդմեջ խաղում։
«Անհնար է թաքցնել, որ դժվար շաբաթ էր մեզ համար, և ելույթներն ու արդյունքները չհամապատասխանեցին այն մակարդակին, որը մենք ակնկալում ենք մեզանից։
Մենք պետք է համախմբվենք և առաջ շարժվենք. առջևում կարևոր խաղերի մեծ շարք կա իրավիճակը փոխելու համար»,- գրել է Քեյնը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):