Եթե Թոմաս Տուխելը հեռացվի «Բավարիայից», մյունխենցիները կհրավիրեն «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հիմա իսպանացի մասնագետը Տուխելին փոխարինելու թիվ մեկ թեկնածուն է։
Նշվում է, որ «Բավարիայի» ղեկավարները չեն ծրագրում շտապել Տուխելին պաշտոնանկ անելու հարցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Թոմասը կարող է հեռացվել աշխատանքից, եթե մյունխենցիները պարտվեն «ՌԲ Լայպցիգին» Բունդեսլիգայի 23-րդ տուրի խաղում։