«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում գրավել է «Բոխումի» դարպասը (2:3):
Բրիտանացու համար գոլը 25-րդն էր Բունդեսլիգայի 22 հանդիպումներում։ Քեյնը գերազանցել է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող Էրլին Հոլանդի ռեկորդը (25 գոլ՝ 25 խաղում):
Լավագույն 5 ռմբարկուների թվում են նաև Ուվե Զելերը (25 գոլ՝ 28 խաղում), Քրիստիան Մյուլերը (25 գոլ՝ 29 խաղում) և Լուկա Տոնին (25 գոլ՝ 33 խաղում):