«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բոխումից» կրած պարտության (2:3) մասին:
«Դժվար է ճիշտ բառեր գտնել նկարագրելու համար, թե ինչ են զգում «Բավարիայի» ֆուտբոլիստները: Մենք պետք է մեկ քայլ առաջ կատարենք, նույնիսկ եթե դա հիմա շատ դժվար է թվում»,- Մյուլլերի խոսքն է մեջբերել Bild-ը։
Մյունխենցիները 22 խաղից հետո 50 միավորով երկրորդն են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում: Առաջատար «Բայերից» տարբերությունը 8 միավոր է։