Երևանում փետրվարի 17-18-ը սեմինար է անցկացրել միջազգային կարգի սպորտի վարպետ, Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն, լեգենդար Լեչի Կուրբանովը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Սեմինարները կայացել են Օլիմպավանում։ Մասնակցել են տարբեր տարիքային խմբերի 300 մարզիկներ, ինչպես նաև մարզիչներ։ Մարզումները բաժանված են եղել 2 խմբերի՝ երեխաների և մեծահասակների։
Մասնակիցները եղել են ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից։