Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը հետաքրքրված է Զինեդին Զիդանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելու հարցում, հայտնում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիներն արդեն կապ են հաստատել ֆրանսիացի մասնագետի ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ «Բավարիան» ամեն դեպքում կբաժանվի թիմի ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելից՝ կա՛մ մոտ ապագայում, կա՛մ մրցաշրջանի ավարտին:
Հիշեցնենք, որ Զիդանը երկար ժամանակ գործազուրկ է։ Ֆրանսիացի մասնագետի վերջին ակումբը եղել է Մադրիդի «Ռեալը»։ Տուխելը «Բավարիան» գլխավորում է նախորդ տարվա մարտից։