«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Բոխումից» կրած պարտությունը (2:3):
«Կարծես սարսափ ֆիլմում ենք։ Ամեն ինչ մեր դեմ է։ «Բոխումի» հետ հանդիպման վերջնամասում մենք ամեն ինչ արեցինք, ուստի մեզ չի կարելի մեղադրել ցանկության բացակայության մեջ»,- Գորեցկայի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մյունխենցիները 22 խաղից հետո 50 միավորով երկրորդն են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում: Առաջատար «Բայերից» տարբերությունը 8 միավոր է։