«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բոխումից» կրած պարտության (2:3) մասին։
«Չեմ կարծում, որ այսօրվա պարտությանն արժանի էինք։ Կարծում եմ, որ այսօր շատ բան էր մեր դեմ։ Մեր xG-ն մոտ 3.4 էր, և մենք ունեինք5-6 իրական գոլային պահ: Մենք լիովին տիրում էինք նախաձեռնությանը, բայց ոչնչից գոլեր բաց թողեցինք։
Ես զգում եմ, որ այս պարտությունը տարբերվում է նախորդ երկուսից»,- ասել է Տուխելը DAZN-ին տված հարցազրույցում:
22 տուրից հետո «Բավարիան» 50 միավորով Բունդեսլիգայի երկրորդ տեղում է։ Առաջատար «Բայերից» տարբերությունը 8 միավոր է։