Այսօր՝ փետրվարի 17-ին, Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 20-րդ տուրում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ընդունել է «Ալ-Ֆաթեհին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել:
Տանտերերի առաջին գոլը 17-րդ րոպեին խփել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 29-րդ րոպեին «Ալ-Ֆաթեհ»-ի պաշտպան Սալեմ Ալ-Նաջդին հավասարեցրել է հանդիպումը, իսկ 72-րդ րոպեին «Ալ-Նասրի» կիսապաշտպան Օտավիոն խփել է իր թիմի հաղթական գնդակը։
«Ալ-Ֆաթեհի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը:
Սաուդյան Արաբիայի առաջնության 20 տուրից հետո «Ալ-Նասրն» ունի 49 միավոր (2-րդ տեղ), «Ալ-Ֆաթեհը»՝ 29 միավոր (7-րդ տեղ):
























































