«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը երկրպագուներից հարցրել է՝ ինչով կարելի է զբաղվել կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ընթացքում.
«Քանի որ ստիպված ենք որոշ ժամանակ տանը մնալ, իսկ կինս չի ցանկանում երեխաներ ունենալ (դեռ), ի՞նչ սերիալներ խորհուրդ կտաք, որոնք 4 եթերաշրջանից ավելի են տևում»,- գրել է Ֆաբրեգասը Թվիթերում:
Since we have to stay at home for some time and my wife doesn’t allow me to have more kids (for now), what series do you guys recommend that have more than 4 seasons at least? @firstLadyD4 😉
— Cesc Fàbregas Soler (@cesc4official) March 13, 2020
Հիշեցնենք՝ Ֆաբրեգասն ու իր կինը՝ Դանիելա Սեմանը, 3 երեխա ունեն: Ֆաբրեգասի կինը ևս 2 երեխա ունի առաջին ամուսնությունից:
Ֆրանսիական Լիգա 1-ն ու Լիգա 2-ն անորոշ ժամանակով հետաձգվել են: