Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը Եվրո-2024-ին ընդառաջ խոսել է հավաքական հնարավոր վերադարձի մասին։ Հիշեցնենք, որ մրցաշարն այս տարի կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
«Ես մտածում եմ հավաքական վերադառնալու մասին, բայց դեռ ոչինչ չեմ որոշել։ Ամեն ինչ կախված կլինի ինքնազգացողությունից և անձնական ծրագրերից։ Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ կարիերաս ավարտել ամենաբարձր մակարդակով մրցելով։ Ես գոհ եմ ձեռք բերածից և այն ֆուտբոլից, որ ցուցադրում եմ այս պահին: Մտածում եմ միայն այս խաղից հաճույք ստանալու մասին»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Կրոսը ազգային հավաքականում խաղացել է 11 տարի (2010-ից 2021 թվականներին)։