Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը կիսաեզրափակիչում գոտեմարտեց մոլդովացի Արտիում Դելենաուի հետ և պարտվեց 2-2 հաշվով։ Մեր մարզիկը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ Խաչատրյանը դուրս էր եկել կիսաեզրափակիչ՝ հաղթելով Եվրոպայի գործող չեմպիոն թուրք մրցակցին: