Football-italia-ն հայտնում է, որ մոտ ժամանակներս «Ինտերը» կարող է փոխել թիմի տեխնիկական հովանավորին: 20 տարի իտալական ակումբը համագործակցում է Nike-ի հետ:
Ներկայումս Nike-ը «Ինտերին» վճարում է յուրաքանչյուր մրցաշրջանի համար 10 միլիոն դոլար, ինչը զգալիորեն պակաս է եվրոպական այլ հովանավորչական գումարներից: Օրինակ ՝ «Յուվենտուսը» Adidas-ի հետ համագործակցությունից վաստակում է 51 միլիոն եվրո:
Նշվում է, որ Adidas-ը հետաքրքրված է հովանավորելու «Ինտերը»: