«Չելսին» դիտարկում է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին գլխավոր մարզիչ նշանակելու հնարավորությունը։
Ինչպես հայտնում է Sports Zone-ը սոցիալական ցանցերում, «Չելսին» հետաքրքրված է իսպանացուն հրավիրելու հարցում, քանի որ լոնդոնյան ակումբի սեփականատերերն ու ղեկավարությունը հավանում են Ալոնսոյի աշխատանքը գերմանական Բունդեսլիգայում։
Հիշեցնենք, որ Ալոնսոն համարվում է Յուրգեն Կլոպին փոխարինելու գլխավոր թեկնածուներից մեկը, վերջինս հունվարին հայտարարեց ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլից» հեռանալու մասին։
«Բայերը» ներկայում գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: Ալոնսոյի թիմը 20 հանդիպումից հետո վաստակել է 52 միավոր՝ տանելով 16 հաղթանակ և գրանցելով չորս ոչ-ոքի։
























































