«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում «Բայերի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումից ունեցած սպասելիքներով։
«Բայերը» Բունդեսլիգայի առաջատարն է և 2 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Բավարիային»:
«Մենք հասկանում ենք, որ շաբաթ օրը մեզ իսկապես ծանր փորձություն է սպասվում։ «Բայերը» լավ թիմ է, որը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում։ Բայց ֆուտբոլը միշտ ավելին է, քան պարզապես խաղ: Մեզ անհրաժեշտ կլինի պայքարել, ցուցաբերել քաջություն և կիրք: Սա այն է, ինչ մենք կանենք»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին Լևերկուզենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
























































