Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Դարմշտադը» սեփական հարկի տակ ընդունել է «Բայերին» և 0։2 հաշվով պարտություն կրել։
Լևերկուզենյան ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Նաթան Տելլան: Հյուրերի կիսապաշտպանը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ է խփել։
Այսպիսով, «Բայերը» 20 խաղում վաստակել է 52 միավոր։ Լևերկուզենի թիմը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում մնացել է առաջին տեղում։ «Դարմշտադը» 11 միավորով 18-րդ տեղում է։
























































