ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Ստրասբուրին» (2:1) հաղթելուց հետո խոսել է այս մրցաշրջանում թիմի առաջադրանքների մասին։
«Ես գտել եմ թիմի առաջընթացի ճանապարհը: Մարտին ավելի վատ կլինի, ապրիլին՝ ավելի լավ, մայիսին՝ ոչ այնքան լավ, հունիսին՝ ավելի լավ։ Մեր նպատակն է մինչև հունիսի 1-ը նվաճել բոլոր տիտղոսները: Ահա թե որքան համարձակ ենք մենք»,- մարզչի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
ՊՍԺ-ն վաստակել է 47 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Փետրվարի 7-ին ակումբը Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում կխաղա «Բրեստի», իսկ փետրվարի 14-ին՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ։
























































