Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է Bild-ը։
34-ամյա գերմանացու պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։ Ըստ աղբյուրի՝ քիչ հավանական է, որ ակումբը նրան նոր համաձայնագիր կառաջարկի։ «Բորուսիան» կարծում է, որ իր տարիքի պատճառով Ռոյսը կարող է խաղալ միայն 10 համարի դիրքում։ Բացի այդ, ակումբի ներսում այնպիսի զգացում կա, որ նա կարող է խոչընդոտել երիտասարդ ֆուտբոլիստների զարգացմանը։
Հավանականություն կա, որ Ռոյսը կվերադառնա Մյոնխենգլադբախի «Բորուսիա», որտտեղից Դորտմունդ էր տեղափոխվել 2012 թվականին։
Այս մրցաշրջանում Ռոյսը թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































