«Գրանադայի» վինգեր Բրայան Սարագոսան ժամկետից շուտ դարձել է «Բավարիայի» խաղացող, հայտնում է մյունխենյան թիմի պաշտոնական կայքը։
Դեկտեմբերին «Բավարիան» հայտարարել էր Սարագոսայի տրանսֆերի մասին։ Նախատեսված էր, որ նա թիմին կմիանա 2023/24 մրցաշրջանի վերջում։ Այժմ գերմանական ակումբը 22-ամյա իսպանացուն վարձավակալել է։ Վարձավճարի ավարտից հետո նրա պայմանագիրը մյունխենցիների հետ կմտնի ուժի մեջ։
Սարագոսան «Գրանադայի» սան է։ Նա թիմի կազմում անցկացրել է 58 հանդիպում, դարձել 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:
























































