Իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Պաու Տորեսը հայտնվել է «Լեչչեյի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է CalcioMercato-ն:
22-ամյա ֆուտբոլիստի համար իտալական ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ «Արսենալը» և «Չելսին» նույնպես հետաքրքրված են երիտասարդ իսպանցու ծառայություններով:
Լա Լիգայի այս մրցաշրջանում Տորեսը մասնակցել է 24 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: