Միջազգային Օլիմպիական Կոմիտեն մարտի 17-ին արտահերթ բանակցություններ կանցկացնի անդամ կազմակերպությունների հետ՝ COVID-19- ի տարածման կանխարգելման կապակցությամբ:
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հեռախոսազրույց կունենա միջազգային ֆեդերացիաների հետ: Կքննարկեն խաղերի մեկնարկից 5 ամիս առաջ ստեղծված իրավիճակը:
Չնայած այն բանի, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաստատել է, որ Օլիմպիական խաղերը, այնուամենայնիվ կանցկացվեն, բազմաթիվ վարկանիշային մրցաշարեր հետաձգվել ու շարունակում են հետաձգվել: