Չորս ակումբներ հետաքրքրված են Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է BBC Sport-ը։
Հետաքրքրված ակումբների ցանկում են «Մանչեսթեր Սիթին», «Ռեալ Մադրիդը», «Լիվերպուլը» և Մյունխենի «Բավարիան»:
«Ման․Սիթին» և «Ռեալը» կդիտարկեն մասնագետի թեկնածությունը, եթե համապատասխանաբար Պեպ Գվարդիոլան և Կարլո Անչելոտին հեռանան իրենց թիմերից։
«Լիվերպուլը» և «Բավարիան» կարող են Ալոնսոյին պայմանագիր առաջարկել առաջիկա ամռանը:
























































