Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Միլանի «Ինտերը» հնարավոր է վաճառի թիմի պաշտպան Դիեգո Գոդինի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է AS պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ, իտալական թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույսեր չի կապում 34-ամյա ուրուգվայցու հետ, չնայած նրան, որ վերջինս իր առաջին մրցաշրջանն է անցկացնում Իտալիայում:
Ուրուգվայցի ֆուտբոլիստը «Ինտերին» է միացել 2019 թվականի ամռանը՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: