La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Միլանի» ղեկավարությունը «ջենթլմենական պայմանվորվածություն» ունի թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ:
Նախկինում խոսակցություններ կային, որ գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկը մրցաշրջանի ավարտին կարող է զբաղեցնել Պիոլիի տեղը:
Այնուամենայնիվ, այսօր հայտնի դարձավ, որ ներկայիս մարզչի կարգավիճակը ուղղակիորեն կախված կլինի դաշտում ունեցած արդյունքներից: Եթե Պիոլիի ղեկավարած թիմը կարողանա դրական արդյունքների հասնել, ապա Ստեֆանոն կշարունակի գլխավորել թիմը: