Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան այս տարի մտադիր չէ հեռանալ մյունխենյան ակումբից, հայտնում է լրագրող Քերի Հոուն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստը մտադիր է պայքարել թիմում իր տեղի համար։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ գերմանացին մտադիր է կարիերան շարունակել Անգլիայում։
Այս մրցաշրջանում Գորեցկան «Բավարիայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ
























































