«Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը խոսել է հարձակվող Լերոյ Սանեի ապագայի և պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների մասին։
«Մենք չենք շտապում, բայց Լերոյի հետ բանակցություններ կլինեն։ Մենք շատ գոհ ենք նրա ելույթից։ Սա նրա լավագույն մրցաշրջանն է «Բավարիայում»:
Ուստի ես վստահ եմ, որ նա կարող է ավելի երկար մնալ մեզ հետ»,- Ֆրոյնդի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 28-ամյա գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
























































