«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը համեմատել է իր նկատմամբ վերաբերմունքը Գերմանիայում և Անգլիայում։
«Բավականին պարզ հարց է։ Ես զգում եմ, որ Գերմանիայում մենք շատ ենք քննադատում միմյանց՝ հատկապես խաղացողներին ու մարզիչներին։ Սա շատ դժվար է արմատախիլ անել։ Այս պատկերը, այս փիլիսոփայությունը պահպանվել է երկար տարիներ։ Այո, Անգլիայում ես մեծ երախտագիտություն էի զգում իմ հանդեպ»,- մարզչի խոսքն է մեջբերել Goal-ը։
Տուխելը «Չելսին» 2021-ից 2022 թվականներին: 2023 թվականից 50-ամյա մասնագետը «Բավարիայի» գլխավոր մարզիչն է։ Այս պահին նրա գլխավորությամբ թիմը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։
























































