«Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը 22 գոլով շարունակում է մնալ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։
Քեյնը թոփ-5 լիգաներում դեռևս միակ ֆուտբոլիստն է, ով հատել է 20 գոլի շեմը ներքին առաջնությունում։
19 գոլով երկրորդ տեղում է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ «Ինտերի» ներկայացուցիչ Լաուտարո Մարտինեսը 18 գոլով 3-րդն է։
«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում 4-րդն է։ Գվինեացի հարձակվողն իր ակտիվում ունի 17 գոլ։ Իսկ «Ման․Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և «Լիվերպուլի» ներկայացուցիչ Մոհամեդ Սալահը 14-ական գոլով կիսում են 5-րդ տեղը։
Թոփ-5 առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները․
Հարի Քեյն (Բավարիա) – 22 գոլ
Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 19 գոլ
Լաուտարո Մարտինես (Ինտեր) – 18 գոլ
Սերու Գուիրասի (Շտուտգարտ) – 17 գոլ
Էրլինգ Հոլանդ (Ման․Սիթի), Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ) – 14 գոլ