Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը խոսել է Ջեյդոն Սանչոյի մասին։
«Սանչոն տարբերություն է ստեղծում խաղադաշտում։ Նա կարողանում է գոլ խփել յուրաքանչյուր խաղում, քանի որ նա միշտ գիտի, թե ինչպես օգտվել ցանկացած իրավիճակից։ Ես սիրում եմ խաղալ նրա հետ։ Շատ ուրախ եմ, որ նա կրկին մեզ հետ է։
Հրաշքների սպասել պետք չէ։ Նա 7-8 ամիս չխաղաց։ Նա ռիթմի մեջ մտնելու հնարավորություն չուներ, նա գրեթե չէր մարզվում թիմի հետ»,- Ռոյսի խոսքն է մեջբերել Sky Sport Germany-ն։
Հունվարի 13-ին Սանչոն առաջին անգամ խաղաց 2023 թվականի օգոստոսից հետո։ Սեպտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց խաղացողին որակազրկելու մասին՝ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
























































