«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմմիխն արձագանքել է լուրերին, որ կարող է հայտնվել ՊՍԺ-ում։
«Կենտրոնացած եմ միայն «Բավարիայի» վրա. Ինձ համար սա ամենևին էլ ձմեռային թեմա չէ:
Ինչ-որ պահի ակումբը կկապվի ինձ հետ, մենք կքննարկենք պայմանագիրը միմյանց հետ, այլ ոչ թե ԶԼՄ-ների հետ»,- Կիմմիխի խոսքերն է մեջբերում Sky Germany-ն։
Կիմմիխը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, դարձել մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Կիմմիխի պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
























































