Մանուել Նոյերն իր 500-րդ հանդիպումն անցկացրեց «Բավարիայի» կազմում՝ հավասարվելով այդ ցուցանիշով Բաստիան Շվայնշտայգերին:
Ուրբաթ օրը Նոյերը մասնակցել է Բունդեսլիգայի 17-րդ տուրի «Հոֆենհայմի» հետ հանդիպմանը (3-0):
Նոյերի ցուցանիշը մյունխենյան ակումբի երրորդ լավագույն ցուցանիշն է 2000 թվականից ի վեր:
«Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում ամենաշատ խաղերն անցկացրել է Թոմաս Մյուլերը (685), ում հաջորդում է Ֆիլիպ Լամը (517):
























































