Եվրոպայի թոփ 5 լիգաների ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցումները կատարել է Լերոյ Սանեն։
«Բավարիայի» վինգերը երկու գոլային փոխանցում է կատարել «Հոֆենհայմի» հետ Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում (3-0):
Այժմ նա ունի 10 գոլային փոխանցում իր ակտիվում, ինչը նրա անձնական լավագույն ցուցանիշն է Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում: Բացի այդ, գոլային փոխանցումների քանակով ընթացիկ մրցաշրջանում թոփ-5 լիգաներում նա այս պահին լավագույնն է։
Սանեն մյունխենյան ակումբում հանդես է գալիս 2020 թվականից։ Բունդեսլիգայում նա նախկինում հանդես է եկել նաև «Շալկեի» կազմում։
























































