Հարի Քեյնը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի «Հոֆենհայմի» հետ խաղում (3-0):
«Բավարիայի» հարձակվողը Բունդեսլիգայի առաջին շրջանում խփել է 22 գոլ՝ կրկնելով մյունխենցիների նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ռեկորդը, որը սահմանվել էր 2020/21 մրցաշրջանում։
«Բավարիան» երկրորդ տեղում է Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։
Թիմը 17 խաղում վաստակել է 41 միավոր։ Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բայերը» (42):
























































