Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բավարիան» երեկ ընդունել էր «Հոֆենհայմին» և հաղթել 3-0 հաշվով:
Հանդիպման 18-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ջամալ Մուսիալան բացել է հանդիպման հաշիվը։ 70-րդ րոպեին Ջամալը դուբլ ձևակերպեց։ 90+1 րոպեին «Բավարիայի» երրորդ գոլը խփեց հարձակվող Հարի Քեյնը։
Մյունխենյան ակումբի համար սա 65-րդ անընդմեջ տնային հանդիպումն էր, որում գերմանական գրանդը գոլ է խփել։
Այս ցուցանիշը նոր ռեկորդ է Գերմանիայի առաջնության բարձրագույն խմբի համար։
























































