«Չելսիի» պաշտպան Յան Մատսենը, որը մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացել է Դորտմունդի «Բորուսիային», խոսել է գերմանական ակումբ տեղափոխվելու մասին։
««Բորուսիան» մեծ ջանք գործադրեց այս գործարքն իրականացնելու համար: Ես երկար ժամանակ հետևել եմ այս թիմին, նույնիսկ ներկա եմ եղել Չեմպիոնների լիգայի խաղին 2022 թվականին Մանչեսթերում։ Ես ուրախ եմ, որ ամեն ինչ ստացվեց: Խոստանում եմ, որ կանեմ հնարավոր ամեն ինչ թիմի հաջողության համար»,- Մացենի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը։
Մատսենը «Չելսիի» համակարգում է 2018 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման։
























































